Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության եւ օգտագործման դեմ հետեւողական պայքարը:

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երեւանի 44-ամյա մի բնակիչ ապօրինի թմարմիջոցներ է ձեռք բերում եւ զբաղվում դրանց իրացմամբ:

Նոյեմբերի 8-ին, ժամը 17-ի սահմաններում, վարչության քրեական հետախույզները, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ, Բաղրամյան պողոտայի եւ Պռոշյան փողոցի խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով, հիշյալ անձին բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4 փաթեթ մարիխուանա թմրանյութին նմանվող զանգված եւ յուրհատուկ հոտով, մոխրացած հետքերով կաթուցիչ:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կասկածվողը ձերբակալվել է:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: