Անձնակազմի գործողությունների ներդաշնակման, մասնագիտական գիտելիքների եւ գործնական հմտությունների կատարելագործման նպատակով նոյեմբերի 11-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարամասնագիտական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ:

Հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման ունակություններն ու կարողությունները զարգացնելու նպատակով 3-րդ զորամիավորումում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ տարբեր զինատեսակներից։