ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 12-ին, կազմել է 477.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 526.81 դրամ (աճել է 0.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 612.93 դրամ (աճել է 2.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.46 դրամ (նվազել է 0.01 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 259.09 դրամ, ոսկի՝  22,389.24 դրամ, պլատին՝ 13,522.26 դրամ։