Ռուսաստանում մի շարք ոլորտներում կեղծումների դեմ պայքարի տեսանկյունից առաջընթաց կա: Այս մասին նոյեմբերի 12-ին «Հակակեղծում – 2019» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Դմիտրի Օվսյաննիկովը:

Նրա խոսքով՝ թեթեւ արդյունաբերության ոլորտում անօրինական առեւտրի շրջանառությունը նվազել է 13 տոկոսով, եւ այդ հարցում էական դեր է ունեցել ապրանքների մակնշման մեթոդների ներդրումը:

«Բացի այդ, վառելիքի շուկայում էապես նվազել է անորակ արտադրանքի մասնաբաժինը՝ 2015-ին 20 տոկոսից հասնելով 9 տոկոսի՝ 2018-ին: Դրան հաջողվել է հասնել շուկայի մասնակիցների հետ փոխգործակցության միջոցով»,-  ասել է նա:

Փոխնախարարը նշել է, որ լուծվել է նաեւ ձկնամթերքի խնդիրը տեխնիկական ռեգլամենտների ներդրման միջոցով, չնայած նրան, որ նախկինում առանձին սեգմենտներում կեղծումների մասնաբաժինը կազմել է 15-ից մինչեւ 40 տոկոս: