«Ռոսսելխոզնադզորը» հանել է ոսկորով տավարի մսի եւ խոշոր եղջերավոր անասունների ներկրման  սահմանափակումները Եվրասիական տնտեսական միության ձեռնարկություններից, որոնք համապատասխանում են սպունգանման էնցեֆալոպատիայից անվտանգության պահանջներին, տեղեկացնում է գերատեսչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նոյեմբերի 4-ից վերսկսվում են ԵՏՄ անդամ երկրներից Ռուսաստանի Դաշնություն արտադրանքի մատակարարումները, որոնք համապատասխանում են սպունգանման էնցեֆալոպատիայից խոշոր եղջերավոր անասունների անվտանգության պահանջներին»,- նշվում է նյութերում։

«Ռոսսելխոզնադզորը» 2019 թվականի գարնանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել ոսկորով տավարի եւ խոշոր եղջերավոր անասունների ներմուծման վրա այն երկրներից, այդ թվում Բելառուսից, որոնք չունեն Միջազգային էպիզոոտիկական բյուրոյի պաշտոնական կարգավիճակ  սպունգանման էնցեֆալոպատիայից անվտանգության առումով։ 2018-ին ոսկորով տավարի մսի մատակարարումները զբաղեցրել են Ռուսաստան բելառուսական տավարի մսի արտահանման ընդհանուր ծավալի մոտ 90 տոկոսը։