Ճապոնական Nissan ավտոկոնցեռնը տնօրենների խորհրդից կբացառի իր նախկին ղեկավար Հիրոտո Սաիկավուին եւ ֆրանսիական Renault ընկերության նախկին գլխավոր տնօրեն Թիերի Բոլորեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ճապոնական ընկերությանը:

Որոշումը, ինչպես ակնկալվում է, կհաստատվի հաջորդ տարվա փետրվարին բաժնետերերի հերթական ժողովի ժամանակ: Սաիկավուն եւ Բոլորեն լքել էին իրենց պաշտոնները անցած տարվա աշնանը:

Ավելի վաղ ճապոնական ընկերությունը հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ իր նախկին ղեկավար Կառլոս Գոնի նկատմամբ ֆինանսական մախինացիաների մեջ մեղադրանքների պատճառով: Մասնավորապես, ըստ քննության տվյալների, նա չի զեկուցագրել եկամուտների զգալի մասը:

Այժմ ընկերությունում ղեկավարության փոփոխություններ են տեղի ունենում: Դեկտեմբերի 1-ից ընկերությունը կղեկավարի Մակոտո Ուտիդան, որն ավելի վաղ զբաղեցրել է ավագ գործադիր տնօրենի պաշտոնը: