Եթե մենք սկսենք իրեն հիշեցնել… լավ բան չի լինի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ելույթին, որտեղ վերջինս ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի նույնասեռական զույգերի կողմից երեխա որդեգրելու վերաբերյալ օրինագիծն անվանել էր քաղաքական նպատակներ հետապնդող եւ եւ դիմելով ԲՀԿ-ին նշել էր, որ կարող են հիշեցնել իրենց անցյալը:

«Մենք բոլորս աշխատում ենք միասին, եւ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը: Ես զերծ կմնամ մեկնաբանել: Քաղաքական պայքար է գնում եւ ամեն ուժի ներկայացուցիչ խոսում է, մեղադրանքներ է հնչեցնում: Դա իր տեսլականն է, ճիշտ կլինի իրեն հարցնեք»,-ասաց նա:

Թե ինչ պետք է հիշեցնի Ալեն Սիմոնյանին, Արման Աբովյանը չմանրամասնեց:

Հարցին, թե կա՞ մտավածություն, որ կարող են նույնասեռական զույգերը երեխա որդեգրել, դրա համար է նման նախագծեր բերում Գեւորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը պատասխանեց. «Գոյություն ունեն կանխարգելիչ քայլեր, Աստված ոչ անի, որ նման մի բան լիներ, արդեն ուշ կլիներ: Մենք գտնում ենք անընդունելի  բոլոր այդ սեռական օրակարգը, որը այս կամ այն ձեւ ներգցվում էտեղեկատվական դաշտ»:

Դիտարկմանը, թե հենց Գեւորգ Պետրոսյանն է գցում թեման դաշտ, Արման Աբովյանը չհամաձայնեց: