Financial Times-ում 24 տարի աշխատած Ռուլա Խալաֆը գլխավոր խմբագրի պաշտոնում կփոխարինի Լայոնել Բարբերին, հայտնում է թերթը։

Բարբերը, որը թերթը ղեկավարում է մոտ 15 տարի, պաշտոնից կհեռանա հաջորդ տարվա սկզբին։ Ռուլա Խալաֆը հրատարակչություն է եկել 1995թ․՝ որպես Հյուսիսային Աֆրիկայից թղթակից, իսկ 2016թ․ նշանակվել է գլխավոր խմբագրի տեղակալ։ Նա համակարգում է թերթի մի շարք նախագծեր, ղեկավարում է ավելի քան 100 արտասահմանյան թղթակիցների եւ ակտիվորեն մասնակցում է ընթերցողների ու թերթի աշխատակիցների շրջանում կանանց թվի ավելացմանն ուղղված նախաձեռնություններին, հայտնում է Gazeta-ն։

Nikkei մեդիաընկերության ղեկավար Ցունեո Կիտան, որը Financial Times-ի սեփականատերն է, իր վստահությունն է հայտնել Խալաֆի պրոֆեսիոնալիզմի հարցում եւ ընթերցողներին որակյալ լրագրություն տրամադրելու թերթի առաքելությունը շարունակելու նրա ունակության հարցում։