ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանդիպում է աշխարհիկ ու հոգեւոր կառույցների ղեկավարների հետ։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի Խաղաղության երկրորդ համաժողովին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսին։