Իսպանիայի Մահաս քաղաքում գտնվող հայտնի Կոստա-դել-Սոլ հանգստավայրում զբոսաշրջիկներին, որոնք կշռում են ավելի քան 80 կգ, կարգելեն նստել ավանակների վրա, գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Նոր կանոնները կսահմանվեն 2020 թվականի հունվարի 1-ից: Իշխանությունները նաեւ մտադիր են խստացնել անասնաբուժական հսկողությունն ու ախոռների ստուգումները, որտեղ պահվում են կենդանիները:

Նշվում է, որ նման փոփոխությունները կապված են ավանակների հետ վարմունքի վերաբերյալ տեղի կենդանապաշտպանների բողոքների հետ: Ավանակները քաղաքի զբոսաշրջային գրավչությունն են համարվում, քաղաքը նաեւ անվանում են «ավանակ տաքսիների մայրաքաղաք»:

Ըստ կենդանապաշտպանների տվյալների՝ 2014-ին 1 ավանակ է սատկել այն բանից հետո, երբ նրա վրա նստել է 150 կգ կշռող զբոսաշրջիկը:

Տեղի իշխանությունների խոսքով՝ համապատասխան որոշումն ընդունվել է ավանակների տերերի եւ կենդանապաշտպանների միջեւ համաձայնությունից հետո: