Թալիշի վերակառուցումից հետո այս պահին արդեն 46 ընտանիք վերադարձել է հայրենի գյուղ, ևս 5 ընտանիքի վերադարձն ընթացքի մեջ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Բացի նրանից, որ գյուղն ունի ապրելու համար նախատեսված բոլոր պայմանները՝ նոր դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, հանդիսությունների տուն, գյուղապետարան, հետ վերադարձած ընտանիքների համար նախատեսված տներն ամբողջությամբ կահավորված են»,-նշել է նա: