Նոյեմբերի 12-ին, ժամը 13.10-ին, Չարենցավանի մի բնակիչ հաղորդում է տվել, որ առավոտյան 21-ամյա քրոջը առեւանգել եւ տարել են անհայտ ուղղությամբ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Չարենցավանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երեկոյան ժամը ութին քույրը հայտնաբերվել է Ալափարս գյուղի մի տանը:

Նա հայտնել է, որ Չարենցավանի բնակիչ ծանոթն ընկերոջ հետ առեւանգել են իրեն եւ իր կամքին հակառակ տեղափոխել նշված տուն:

Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է ծանոթի եւ նրա ընկերոջ ինքնությունը: Երկուսն էլ ձերբակալվել եւ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: