Նոյեմբերի 12-ին,  ժամը 22.30-ին,  ոստիկանության Շենգավիթի բաժնի  քրեական  հետախույզների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական  միջոցառումների շնորհիվ Աբովյան քաղաքի Սևանի փողոցից բերման է ենթարկվել 25-ամյա  Մարիամ  Ա.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նոյեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի  (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: