Դեկտեմբերին կներկայացվի Եվրասիական տնտեսական միությունում ռոումինգի չեղարկման ճանապարհային քարտեզը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Երեւանում նոյեմբերի 13-ին ասաց  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի օգնական Վիկտոր Գրիդնեւը։

Նրա խոսքով՝ ռոումինգի չեղարկումը նոր ազդակ կհաղորդի ինտեգրացիոն գործընթացներին միությունում, բայց դրա համար անհրաժեշտ է մշակել անհրաժեշտ հարցերը, համաձայնեցնել դրանք բոլոր մասնակից երկրների հետ։ «Կարեւոր է նաեւ հաղթահարել նորմատիվ սահմանափակումները, որոնք հաճախ արգելակում են ԵՏՄ-ում այս կամ այն նախագծի իրականացումը»,- ամփոփել է նա։