Գիտնականների համար ռուսական ամենապրեստիժային մրցանակներից՝ 2019-ի Դեմիդովյան մրցանակի դափնեկիր է դարձել 4 մարդ: Նրանց թվում է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիա գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հովհաննիսյանը փորձարարական միջուկային ֆիզիկայի, Մենդելեեւի պարբերական աղյուսակի նոր տարրերի սինթեզի եւ ուսումնասիրության ոլորտում մասնագետ է: Նրա ղեկավարության ներքո 2000-2010 թվականներին միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր: Մենդելեեւի պարբերական համակարգի 118-րդ տարրը անվանվել է նրա անունով եւ ստացել «օգանեսոն» անունը:

Դեմիդովյան մրցանակը հիմնադրվել է 1831 թվականին Ուրալի արդյունաբերող Պավել Դեմիդովի կողմից: Այն շնորհվում է ամեն տարի 1866 թվականի ապրիլի 17-ից՝ կայսր Ալեքսանդր Երկրորդի ծննդյան օրը: 1193 թվականին Եկատերինբուրգում ավանդույթը վերսկսվել է: Դափնեկիրները որոշվում են յուրաքանչյուր ոլորտում մասնագետների շրջանում հարցումների ճանապարհով: Վերջնական որոշումը կայացնում են 5 հանձնաժողովներ, որոնցում ներառված են Ռուսաստանի խոշորագույն գիտնականներ: