Hyundai-ն Youtube-ում հրապարակել է Aura նոր սեդանի թիզերը: Ավտոմեքենան նախատեսված է հնդկական շուկայի համար. այն պետք է փոխարինի Xcent մոդելը, փոխանցում է RG-ն: 

Aura-ի պաշտոնական տեխնիկական բնութագրերն առայժմ չեն նշվել, սակայն սեդանն, ամենայն հավանականությամբ, կունենա բավականին համեստ չափեր՝ 4 մետրից պակաս: Այսպիսի կոմպակտ մեքենաների տերերը Հնդկաստանում արտոնություններ են ստանում:

Համեմատության համար՝ Hyundai Xcent-ի երկարությունն է 3995 մմ (այն կառուցվել է Grand i10-ի անցյալ սերնդի հիմքի վրա): Հնդկաստանում այն թողարկվել է 2014 թվականից, այս ամռանը դուրս էր եկել ռեսթայլինգային տարբերակը՝ Nios կցորդով:

Լրատվամիջոցներ արտահոսած տեղեկություններից հետեւում է, որ նոր սեդանի սրահը կկրկնօրինակի Grand i10 Nios-ին: Առավել հավանական է, որ ավտոմեքենան կունենա 1,2-լիտրանոց բենզինային մթնոլորտային շարժիչ՝ 83 ձիաուժով կամ 1,2-լիտրանոց տուրբոդիզել՝ 75 ձիաուժով:

Ենթադրվում է, որ Hyundai Aura-ի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի սկզբին Հնդկաստանում Auto Expo 2020 ցուցահանդեսում: Սերիական արտադրությունը կգործարկվի գարնանը: