Հայաստանը բոլոր առումներով դասակարգվում է որպես ցածր պետական պարտք ունեցող երկիր: Այս մասին նոյեմբերի 13-ին ԱԺ նիստում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարը նշեց, որ հաջորդ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը նախատեսում է պարտքով գումար վերցնել միայն բացառիկ դեպքերում: «Ակնկալվում է, որ մինչեւ 2020 թվականի վերջը Հայաստանի պետական պարտքը կկազմի 7,3 միլիարդ դոլար»,- հավելեց Ջանջուղազյանը: