Նոյեմբեր ամսվա տարբեր օրերի ոստիկանության Էրեբունու եւ Քանաքեռ-Զեյթունի բաժիններում մեքենաների կողային հայելիների գողության վերաբերյալ մի քանի ահազանգ էր հնչել։ Թիրախը տարբեր մակնիշի մեքենաներ էին։

Էրեբունու եւ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները համատեղ օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ գողությունները կատարել է նույն անձը։ Շուտով հայտնի դարձավ նրա ինքնությունն ու գտնվելու վայրը։ Երեւանի բնակիչ, 36-ամյա տղամարդը նոյեմբերի 12-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նա խոստովանական բացատրություն է տվել։

Գողացված ու վաճառված հայելիները հայտնաբերելու եւ տուժողներին վերադարձնելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն։