ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային համաձայնագիրը կվերացնի նավթի շուկայում «մութ ամպերը»: Այս մասին հայտարարել է ՆԱԵԿ գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարկինդոն, հաղորդում է Reuters-ը:

Նա վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը առեւտրային համաձայնագիր ձեռք կբերեն:

Նա նաեւ հայտնել է, որ դեռեւս վաղ է քննարկել ՆԱԵԿ+-ի դեկտեմբերյան որոշումն ու վաղ է խոսել հետագա կրճատումների անհրաժեշտության մասին:

Բարկինդոյի խոսքով՝ ՆԱԵԿ-ն ու գործընկերները, որոնք կազմակերպության անդամ չեն համարվում, պետք է շարունակեն համատեղ աշխատանքը՝ անորոշությունը հաղթահարելու համար, եւ որ նրանք վճռական են այդ հարցում: