ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող` ՀՅԴ երիտասարդական միության անդամները, որ նախորդ շաբաթվանից նստացույց են անցկացնում նախարարությունների շենքի առջեւ, այսօր` նոյեմբերի 13-ին, հանրահավաք են հրավիրել:

Ինչպես նախապես հայտարարել էին նստացույցի մասնակիցները, հանրահավաքի ժամանակ կհստակեցնեն իրենց հետագա անելիքները:

Հիշեցնենք, որ դաշնակցական երիտասարդները նոյեմբերի 7-ին Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույց էին անցկացրել կառավարության շենքի առջև, այնուհետեւ երթով շարժվել դեպի նախարարությունների շենք, որտեղ անժամկետ նստացույց էին սկսել: Նրանց էին միացել նաեւ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները, որոնք դրա նախօրեին դասադուլ էին սկսել ի նշան «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծի դեմ բողոքի:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հրաժարական չի ներկայացնելու: