Թուրքիայի զինվորականները 2016թ․ պետական անհաջող հեղաշրջումից հետո Հունաստան փախած ութ սպաներին տուն վերադարձնելու գործողություն էին պատրաստել։ Nordic Research Monitoring Network կազմակերպությունը ներկայացրել է պաշտոնական փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ 2016թ․ հուլիսի 16-ին Թուրքիայի գլխավոր շտաբը ցամաքային զորքերի հրամանատարությանը եւ ավիացիոն ստորաբաժանումներին հրամայել էր Հունաստանից վերադարձնել ուղղաթիռը եւ ութ թուրք զինվորականներին, հայտնում է Greek Reporter-ը։

Գլխավոր շտաբի գաղտնի հրամանները փոխանցվել են ցամաքային զորքերի հրամանատարության ավիացիոն մասին՝ Harekat Yıldırım («Օպերացիա Կայծակ») կոդով, որը թուրքական զինվորական տերմիններով նշանակում է, որ գործողությունը պետք է կատարվի հրամանը ստանալուց հետո տասը րոպեի ընթացքում։

Փաստաթղթերի համաձայն հրամանատարությունը հունական կողմի հետ կապի մեջ է մտել այն բանից հետո, երբ թուրք զինվորները փախել են, որպեսզի խուսափեն ձերբակալությունից, որը կհետեւեր անհաջող հեղաշրջմանը։

Հունական իշխանություններն այն ժամանակ համաձայնել են վերադարձնել ոչ միայն ուղղաթիռը, այլեւ ութ սպաներին։

Հրամանի մեջ հաստատվում է այն տեղեկատվությունը, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշոօղլուն հուլիսի 16-ին 17։15 տեղադրել էր Twitter-ում, որտեղ ասվում էր, թե Հունաստանի այն ժամանակվա աարտգործնախարար Նիկոս Կոցիասը հեռախոսազրույցում իրեն ասել է, որ իրենք, որքան հնարավոր է շուտ, կվերադարձնեն զինվորականներին։

Լրագրող Աբդուլ Բոզկուրտի հրապարակած զկույցում նշվում է, թե միջադեպից հետո թուրք եւ հույն պաշտոնատար անձանց միջեւ ինչ-որ քաղաքական համաձայնագիր է կնքվել։

Սակայ թուրք սպաների հանձնումը խափանվել էր այն բանից հետո, երբ Հունաստանի իրավապահ մարմինները գրանցել էին Ինտերպոլում ապաստան տրամադրելու իրենց դիմումները։ Հունական դատական համակարգը միջամտել էր, որպեսզի գնահատի ութ սպաների դիմումները, որոնք բարձրացրել էին վերադարձնելու դեպքում Թուրքիայում իրենց խոշտանգումների ենթարկելու մասին վստահություն առաջացնող հարցեր։