Apple ընկերությունը նոյեմբերի 13-ին ներկայացրել է «պատմության մեջ իր ամենահզոր MacBook Pro-ն»՝ ասվում է արտադրողի հաղորդագրության մեջ: Նոութբուքը ստացել է Retina էկրան 16 դյույմ անկյունագծով եւ 3072×1920 թույլտվությամբ: Ավելի վաղ թողարկվել է MacBook 15 դյույմ անկյունագծով, հաղորդում է Meduza-ն: 

TechCrunch-ը նշում է, որ նոր MacBook Pro-ում ընկերությունը շտկել է եթե ոչ բոլոր, ապա թերությունների մեծ մասը: Այն հագեցած է հզոր մարտկոցով, որը թույլ է տալիս առանց լիցքավորման աշխատել մինչեւ 11 ժամ, այն ունի նաեւ բարելավված սառեցման համակարգ եւ Magic Keyboard ստեղնաշար:

Apple-ում նշել են, որ բարելավված «մկրատ» մեխանիզմի շնորհիվ օգտատերերը կկարողանան տեքստը հավաքել ավելի ճշգրիտ, հարմար եւ ավելի լուռ: Նախորդ «թիթեռ» մեխանիզմը գործում է 2015 թվականից, որից օգտատերերը հաճախ էին բողոքում: Բացի այդ, Magic Keyboard-ն ունի Escape ֆիզիկական կոճակ, Touch Bar սենսորային պանել եւ Touch ID հաղորդիչ: Ավելի վաղ Touch Bar-ով MacBook Pro-ն ուներ միայն վիրտուալ Escape կոճակ:

16 դյույմանոց MacBook Pro-ն ունի 6 կամ 8 միջուկային պրոցեսորներ, Turbo Boost մինչեւ 5,0 գեգահերց եւ օպերատիվ հիշողություն մինչեւ 64 գեգաբայթ: Apple-ում ասում են, որ նոութբուքի արտադրողականությունը մինչեւ 2,1 անգամ ավելի մեծ է, քան 4 միջուկային պրոցեսորով 15 դյույմանոց MacBook Pro-ում:

16 դյույմանոց MacBook Pro-ն պատվիրելու համար հասանելի է Apple-ի կայքում եւ Apple Store հավելվածում 3100 դոլարով: Ընդ որում, 15 դյույմանոց MacBook Pro-ն արդեն հանվել է ընկերության կայքից: 8 միջուկային պրոցեսորով եւ ներկառուցված հիշողությամբ ամենաթանկ 16 դյույմանոց MacBook Pro-ն արժե 3616 դոլար: Մինչ շաբաթվա վերջ նոր MacBook Pro-ն կհայտնվի Apple Store-ի որոշ խանութներում եւ ԱՄՆ-ում Apple-ի լիազորված վաճառողների մոտ, ապա նաեւ այլ երկրներում: