Հայաստանը ՀԱՊԿ անդամ-երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելը որպես բիզնես չի դիտարկում։ Այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանի հարցին։

Այս հարցը, նրա խոսքերով, միշտ կա քննարկումների օրակարգում՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ կառավարական մակարդակով։

«Դուք գիտեք մեր մոտեցումը։ Մենք դրան որպես բիզնեսի չենք վերաբերում։ Դա զենք է, որն ուղղված է մեր մարդկանց դեմ, եւ, բնականաբար, այդ հարցի հանդեպ զգայունությունը բավական բարձր է»,- նշեց ԱԳՆ ղեկավարը։