Facebook Inc-ը այս տարվա ապրիլից մինչեւ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում 3,2 միլիարդ կեղծ հաշիվներ է հեռացրել, այդ թվում՝ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի եւ ինքնասպանությունների մասին միլիոնավոր գրառումներ, հայտնում է Reuters-ը։ Դա երկու անգամ ավելի շատ է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։

Աշխարհում խոշորագույն սոցիալական ցանցը նաեւ առաջին անգամ բացահայտել է, թե քանի հաղորդագրություն է հեռացրել լուսանկարների փոխանակման հանրահայտ Instagram հավելվածից։

Օրինակ, ընկերությունը հայտարարել է, որ ինքն ակտիվորեն հայտնաբերում է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված կոնտենտը՝ 98,5%-ը Facebook-ում եւ 92,2%-ը Instagram-ում։

Երրորդ եռամսյակում հեռացվել է մերկ երեխաների եւ երեխաների սեռական շահագործման լուսանկարներով ավելի քան 11,6 միլիոն նյութ՝ Facebook-ում եւ 754 000 հրապարակում՝ Instagram-ում։

Հեռացվել են նաեւ մոտ 2,5 միլիոն գրառումներ, որոնցում պատկերված են եղել ինքնասպանություններ եւ վնասվածքներ կամ դրանք խրախուսվել են։