Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 14-ին շարունակում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները:

Նշենք, որ այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 36 հարց: Օրակարգում է նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

Նշենք, որ նախօրեին ԱԺ-ում չընդունվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը հնարավորություն կտար ԱԺ նախագահին մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին:

Թեեւ ԲՀԿ-ն դրական ելույթներ էր ունենում, սակայն վերջին պահին ձեռնպահ քվեարկեց: «Լուսավոր Հայաստանը» եւս կողմ չքվեարկեց, իսկ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ անփութորեն չմասնակցեցին քվեարկությանը: