Միացյալ Նահանգները ողջունում է ընդդիմադիր սենատոր Ժանին Անյեսի նշանակումը Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Ժանին Անյեսին ուղղված դիմումում, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։

«ԱՄՆ-ը ողջունում է բոլիվիացի սենատոր Ժանին Անյեսի կողմից երկրի նախագահի պաշտոնակատար նշանակվելը»,- ասվում է Մայք Պոմպեոյի հայտարարությունում։ Անյեսը Բոլիվիան ղեկավարում է դեմոկրատիայի անցման համար, «Բոլիվիայի սահմանադրությանը եւ Միջամերիկյան դեմոկրատական խարտիայի» սկզբունքներին համապատասխան», ընդգծել է Պոմպեոն։

«Մենք հույս ունենք աշխատել Ամերիկյան պետությունների կազմակերպության, Բոլիվիայի քաղաքացիական ինստիտուտների եւ բոլիվիացի ժողովրդի հետ, որոնք կպատրաստվեն ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը հնարավոր մոտ ժամկետում։ Կոչ ենք անում կողմերին առաջիկա շաբաթներին պաշտպանել դեմոկրատիան եւ ձեռնպահ մնալ բռնի գործողություններից»,- ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը։

Անյեսը, որը մինչ այդ զբաղեցնում էր Բոլիվիայի Սենատի երկրորդ փոխխոսնակի պաշտոնը, իրեն հռչակել է ժամանակավոր նախագահ այն բանից հետո, երբ հրաժարական տվեցին խորհրդարանի երկու պալատների ղեկավարները եւ երկրի փոխնախագահը։ Նախկին նախագահ Էվո Մորալեսը Բոլիվիայից հեռացել է ընտրություննների արդյունքների կեղծման պատճառով զանգվածային բողոքների հետեւանքով, եւ, ամենայն հավանականությամբ, ապաստան կստանա Մեքսիկայում։ Բանակը եւ Սահմանադրական դատարանը աջակցել են Անյեսի թեկնածությանը։