Երեւանում նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Երեւանի բնակիչներ, 25-ամյա Գարիկ Բադալյանի վարած Mercedes SLՏ 550 մակնիշի 10 NF 707 համարանիշի, 58-ամյա Մանուկ Վարդանյանի վարած Mercedes S550 մակնիշի 07 VD 707 համարանիշի եւ Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արտակ Տոնոյանի վարած Opel մակնիշի 36 MX 592 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Մ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Աղբյուրը հայտնում է, որ բախման հետեւանքով 2 Mercedes-ները դուրս էին եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառերին: