2020 թվականի բյուջեի նախագծով ֆիննախի կարիքների համար նախատեսվում է հատկացնել 33,3 մլրդ դրամ 2019-ի 25,9 մլրդ դրամի փոխարեն։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 14-ին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Այդ միջոցները, նրա խոսքով, կուղղվեն այն ծրագրերին, որոնք իրականացվում են գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացման, հատկապես ենթակառուցվածքի բարեփոխման մասով։ «Բացի այդ, միջոցներ կտրամադրվեն արդյունաբերության, միջին եւ փոքր բիզնեսի զարգացման ծրագրերի իրականացման մասով»,- ընդգծել է Խաչատրյանը։

Նա միաժամանակ նշել է, որ մոտ 18 մլրդ դրամ կհատկացվի գյուղատնտեսության ծրագրերի մասով, 6,3՝ զբոսաշրջության զարգացման։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է ֆինանսավորել եւ իրականացնել 12 միջոցառում 5 ծրագրերով, որոնց ընդհանուր ծախսերը կկազմեն 8,9 մլրդ դրամ։

Տիգրան Խաչատրյանը նաեւ տեղեկացրել է, որ 33,3 մլրդ դրամ նշված գումարից 17,8 մլրդ դրամը պետք է համաֆինանսավորվի արտաքին հովանավորների կողմից, իսկ մնացածը կտրամադրվի պետբյուջեից՝ ի հաշիվ հարկային մուտքերի։