Վերջին 9 ամիսներին Հայաստան զբոսաշրջիկների հոսքը մեծացել է 14,4 տոկոսով: Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ զբոսաշիջիկների հիմնական հոսքը բաժին է ընկնում Ռուսաստանին՝ 646 հազար մարդ: 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճը կազմել է 23,1 տոկոս: «Անցյալ տարվա համեմատությամբ ԱՄՆ-ից Հայաստան է այցելել 18,5 տոկոսով ավելի շատ զբոսաշրջիկ, Գերմանիայից՝ 45 տոկոսով, Ֆրանսիայից՝ 21 տոկոսով, Լիբանանից՝ 29 տոկոսով, Նիդեռլանդներից՝ 23 տոկոսով, Հունաստանից, Շվեյցարիայից եւ Ավստրալիայից՝ 30-40 տոկոսով: Եվս մեկ հատկանշական փաստ՝ Հարավային Կորեայից այս աճը կազմել է 37,6 տոկոս, Չինաստանից՝ 42,1 տոկոս, Ճապոնիայից՝ 18,5 տոկոս»,- հայտնեց Խաչատրյանը՝ հավելելով, որ այս ամենը վկայում է Հայաստանի զբոսաշրջային գրավչության տեսակետից դրական փոփոխությունների մասին: