Ժամանակակից աշխարհում բանկային քարտեը ժամանակի ընթացքում իրենց արդիականությունը կորցնում են, այսօր բջջային հեռախոսների միջոցով են կատարում գործարքները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինձ մի անգամ պատմեցին, որ կան երկրներ, որտեղ անգամ մուրացիկները կանխիկ դրամաշրջանառություն չունեն: Իր մոտ դրված է համապատասխան սարքը եւ մարդը, որ ուզում է մուրացիկին փող տա, բջջային հեռախոսով են այդ ամենը անում: Իհարկե, մեր խնդիրը չէ մուրացկաններին էլեկտրոնային ծառայություններ մատուցելը, մուրացկաններ չպետք է լինեն, բայց կանխիկի շրջանառությունը ոչ թե պետք է կրճատել, այլ վերացնել: Դա կարեւոր է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում»,-ասաց նա:

Իր հերթին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ ԿԲ-ի հետ աշխատում են, որ բանկերը պատրաստ լինեն իրենց ծառայությունների վճարն իջեցնելու, որոշ դեպքերում վերացնելու, որպեսզի դրանով նպաստեն անկանխիկ շրջանառությանը: