Վերջին 9 ամիսներին Հայաստանից ապրանքների արտահանումն աճել է 7,9 տոկոսով: Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ նույն ժամանակահատվածում 14,9 տոկոսով աճել է պատրաստի սննդամթերքի արտադրությունն ու արտահանումը: «Տեխնիկայի եւ սարքավումների արտահանումն աճել է 13,5 տոկոսով, բուսական ծագման արտադրանքինը՝ 15,2 տոկոսով, դե, իհարկե, արտահանման մեծ աճ է գրանցվել նաեւ արդյունաբերության ոլորտում, որը կազմել է 12 տոկոս: Սա այնքան էլ շատ չէ, որքան ավելի վաղ թվարկված ոլորտներում, բայց այս ոլորտում գնային կոնյունկտուրան այնպիսին է, որ հանքարդյունաբերությունը այդ պահին գրանցել է բավականին լավ եւ բարձր ցուցանիշներ»,- նշեց Խաչատրյանը: