Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 14-ի նիստում որոշում կայացրեց բյուջեի ծախսերում վերաբաշխում կատարել եւ գումար հատկացնել ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեին՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:

Հարցը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւ Անափիոսյանը՝ նշելով, որ կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվում է «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ»-ի վերանորոգումը շարունակելու համար հատկացնել 713,6 մլն դրամ: Բացի այդ, 14,4 մլն դրամ կհատկացվի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 1 դպրոցի առաջին մասնաշենքի հիմնանորոգման նպատակով: