Արցախում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, Քաշաթաղի վարչական տարածքում Mercedes մակնիշի 35 AX 658 համարանիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ կա 3 զոհ:

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 41-ամյա Մանվել Ղռմաչյանի անվամբ: Տեղի իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաեւ վարորդի եւ մահացածների ինքնությունը: