Եվրասիական տնտեսական միությունը վերածվում է անդամ պետությունների տնտեսական շահերը պաշտպանելու հիմնական գործիքի, իսկ աշխարհում միության կշիռն աճում է: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ ելույթ ունենալով «ԵՏՄ. փորձ, խնդիրներ, զարգացման եւ անվտանգության առաջնահերթություններ» թեմայով ֆորումին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Աճում է միության հեղինակությունն ու գրավչությունը»,- ասել է նա:

Պանկինը հայտնել է, որ ԵՏՄ հետագա ծրագրերի մեջ են մտնում միասնական էներգետիկ եւ ֆինանսական շուկաների ստեղծումը:

«Միայն միասին մենք կարող ենք ապահովել համաշխարհային տնտեսության մեջ մեր արժանի տեղն ու կարող ենք ապավինել աշխատանքի միջազգային բաշխման եւ ավելացված արժեքի ստեղծման շղթաներում մեր երկրների արդարացի մասնակցությանը»,- ասել է նա: