Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Ղազախստանի խորհրդարանի սենատի պատվիրակությունը՝ նախագահ Դարիգա Նազարբաեւայի ղեկավարությամբ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել, հայտնում է Inbusiness.kz-ը:  

Այցի ծրագրով նախատեսված են Ղազախստանի խորհրդարանի սենատի խոսնակի հանդիպումներ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնել է Ղազախստանի խորհրդարանի սենատի մամուլի ծառայությունը: «Նախատեսվում է Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ համագործակցության հարցերի քննարկում, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները»,- նշված է հաղորդարության մեջ: