Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 14-ի նիստում որոշում կայացրեց շուրջ 600 մլն դրամով ավելացնել բյուջեի եկամուտներն ու ծախսերը՝ կապված սուբվենցիոն ծրագրերի հետ:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս տարի հավանության է արժանացել 483 սուբվենցիոն ծրագիր. «Այս ծարգրով նախատեսվում է 20 համայնքների կողմից ներկայացված 28 ծրագրերի համար տրամադրել այդ գումարը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,203 մլրդ դրամ, որից համայնքների համաֆինանսավորման չափը 999 մն դրամ, իսկ պետական մասը՝ 600 մլն դրամ»,-ասաց Պապիկյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Մանուկյանը հայտարարեց, որ սա շատ լավ առիթ է, որ առաջիկայում առանց նախնական պլանավորման գնան ու տեսնեն, թե այդ ծրագրերը ինչպես են իրականացվել:

«Նախորդ կիրակի եղանք Գորիսում, Եղեգնաձորում եւ Վայքում, խառը տպավորություններով վերադարձանաք այնտեղից: Քաղաքական եզրակացություն կա, որ խոշորացված համայնքներում այդ աշխատանքների որակն ու ծավալը այլ մակարդակի վրա է: Ես հանձնարարական եմ տվել ՊՎԾ-ին ուսումնասիրություններ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում, որ պարզենք, թե ինչ է կատարվում: Ես հույս ունեմ, որ այս ծրագրերի մեջ այդպիսիք չեն լինի: Այն մարդիկ, որոնք գնում ընդունում են կատարված աշխատանքը, նույնպես պետք է հասկանան իրենց հստակ պատասխանատվությունը:

Չնախատեսված այցերով կգնամ եւ պարզեմ, թե սուբվենցիոն ծրագրերով ինչ է արվել: Եթե ինչ-որ բան այն չլինի, ընդունող հանձնաժողովը եւս հավասարազոր պատասխանատվություն են կրում տեղի ունեցողի որակի մասին»,-հայտարարեց վարչապետը: