Հայաստանի տնտեսության մեջ պետք է արմատավորվի եւ զարգանա կորպորատիվ մտածողությունը: Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ նիստում 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ շրջակա միջավայրը, որը ծրագրում է տնտեսության իրական ոլորտում հավելյալ ներդրումներ ներգրավել, պետք է դրան պատրաստ լինի:

«Ցավոք, շատ ընկերություններ, որոնք գործում են ՀՀ տնտեսության իրական ոլորտում, կառավարման մշակույթի տեսանկյունից պարզապես պատրաստ չեն շփվելու օտարերկրացի ներդրողների հետ, քանի որ նրանք բավարար թափանցիկ չեն նրանց համար, եւ այդ պատճառով վստահություն չեն ներշնչում»,- պարզաբանեց Խաչատրյանը՝ հավելելով, որ առանց այդ ամենի գիտակցման եւ տվյալ երեւույթի դեմ պայքարի հարցով ջանքերի ցուցաբերման անհնար է որեւէ լուրջ առաջընթաց գրանցել միջնաժամկետ հեռանկարում: