2020 թվականի բյուջեի նախագծում չպետք է նշված լինեն կետեր, որոնցում կխոսվի Հայաստանի տարածքում նավթավերամշակման գործարաններ կառուցելու մասին, քանի որ դա մասնավոր նախաձեռնություն է։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 14-ին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Հարություն Բաբայանի հարցին երկրում նավթավերամշակման երեք գործարանների կառուցման մասին։

Քննարկումները, նախարարի խոսքով, շարունակվում են, եւ նրանք դեռ վերջնական նախագիծ չունեն։ «Դրանց հետ կապված առաջանում են խնդիրներ տեղի եւ դրանց հետագա տեղակայման մասով, քանի որ այդ գործարանները որոշակի դժվարություններ եւ խնդիրներ են ստեղծում։ Քննարկումներն ընթացքում են, եւ ներկա պահին մենք որեւէ վերջնական լուծում չունենք»,- պարզաբանել է Խաչատրյանը։