Ժողովրդավարության տրված հնարավորությունը օգտագործելով՝  Հրայր Թովմասյանը գերի է վերցրել  Սահմանադրական դատարանը։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Նա չի թողնում, սահմանափակումներ եւ խնդիրներ է ստեղծում, որպեսի մենք կարողանանք ժողովրդավարական այս սկզբունքներով, որոնք հայտարարված են Սահմանադրությամբ եւ որոնք հանդիսանում են մեր երկրի համար կարեւոր օգնող պայման, այդ առումով առաջ գնալու խնդիրներ է ստեծղում»,– ասաց նա։

Հարցին, թե ինչ վճռական քայլեր են արվելու, Գրիգորյանը նշեց, որ դրանք տարբեր են, բազմաշերտ են եւ չկա մի կոնկրետ քայլ, որով կարելի է ասել, որ այս քայլով լուծվելու են բոլոր խնդիրները։

Իսկ ինչու հիմա հիշեց Հրայր Թովմասյանին, ում հետ մեկ տարի առաջ Արարատ Միրզոյանը կոնյակ էր խմում ու հայտարարում, որ որեւէ խնդիր չկա, Գրիգորյանն ասաց. « ՍԴ–ի մասին առաջին անգամ չէ, ու նոր չէ, որ հիշում ենք, բազմաթիվ անգամ խոսվել է դրա մասին։ ՍԴ–ի »։

Ճշտող հարցին, արդյոք Հրահր Թովմասյանը օրենքի ուժով չի դարձել ՍԴ նախագահ, Գրիգորյանը նշեց. « 2015թ. Սահմանադրական փոփոխությունների ժամանակ նույն Հրայր Թովմասյանը հայտարարում էր, որ «մենք սահմանադրական փոփոխություն ենք կատարում երկիրը ժողովրդավարական դարձնելու համար, եւ որեւիցե վերարտադրության խնդիր դրված չէ»։ Բայց հետագա ընթացքը ցույց տվեց, որ այս Սահմանադրությունը գրված է վերարտադրության համար, եւ այդ վերարտադրության շրջանակներում Հրայր Թովմասյանը ստացել է իր մասնաբաժինը։ Իսկ Սերժ Սարգսյանը դառնալով վարչապետ ստեղծեց երկրում ճգնաժամ, որի արնդյունքը եղավ նաեւ հեղափոխությունը։ Հրայր Թովմասյանն իր մասնաբաժինը ստացել է, եւ այնտեղ կան սկզբունքներ, որոնք կյանքի կոչված չեն, օրինակ դա, սահմանադրական փոփոխությունների փիլիսոփայության սկզբունքների մեկն այն է եղել, որ ՍԴ կազմը պետք է առաջադրի  երեքը՝ նախագահը, երեքը՝ կառավարությունը, եւ երեքը՝ Դատական խորհուրդը։ Այսօր այդ սկզբունքը իրականություն չէ, բայց խնդիր կա այն իրականություն դարձնելը»։