Քուվեյթի վարչապետ շեյխ Ջաբեր ալ Մուբարաք ալ Համադ աս Սաբահը հինգշաբթի պետության ղեկավար էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահին հրաժարական է ներկայացրել, հայտնում է Кuna գործակալությունը:

Ըստ տեղեկությունների՝ վարչապետի հետ միասին հրաժարական են ներկայացրել էմիրության կառավարության բոլոր անդամները:

Քուվեյթի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ գործող կառավարության հրաժարականը «կառավարության աշխատանքի վերակազմակերպման» նպատակ ունի:

Երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի) խոսնակ Մարզուք ալ Գանիմն իր հերթին համոզմունք է հայտնել, որ ներկայումս «Քուվեյթի էմիրը երկրի օրենսդիր մարմինը, Քուվեյթի խորհրդարանը ցրելու մտադրություն չունի»: