Նոյեմբերի 13-ին, ժամը 16.55-ին, ոստիկանություն է զանգահարել Կուրղինյան փողոցի մի բնակչուհի եւ հայտնել, որ նախորդ օրը ցերեկը Երեւանի թիվ 116 հիմնական դպրոցի բակում «ԲՄՎ» մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակել եւ սատկացրել փողոցային երկու շուն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ արարքը կատարել է Դավիթաշենի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքների շնորհիվ նա ինքնակամ ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել «ՏՕԶ-8» տիպի հրացանը:

Նախապատրաստվում են նյութեր: