Թուրքական իշխանությունները «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության ստեղծողներից մեկի, բրիտանական հետախուզության նախկին աշխատակից Ջեյմս Լե Մեզյուրեի այրուն՝ Էմմա Վինբերգին արգելել են մինչեւ հետաքննության ավարտը լքել Թուրքիան, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Hurriyet-ին։

Ավելի վաղ թուրքական իրավապահ մարմինները սկսել էին Լե Մեզյուրեի մահվան փաստով հետաքննությունը։ Նրան երկուշաբթի մահացած էին գտել Ստամբուլում՝ իր տան այգում։ Նախնական տվյալներով, բրիտանացու մահվան պատճառը բարձրությունից ընկնելն է։ Վինբերգի խոսքերով, ինքը ամուսնու մահվան մասին ոստիկաններից է լսել։

Թերթի աղբյուրների տվյալներով, դեպքից հետո Շվեդիայի հպատակ Վինբերգը երկու անգամ ցուցմունք է տվել։ Ոստիկանությունը հետաքննության համար վերցրել է նրա էլեկտրոնային սարքերը։ Նաեւ ուսումնասիրվում են այն հիվանդանոցից վերցված փաստաթղթերը, որտեղ հետազոտվում էր Լե Մեզյուրեն։ Նա ուժեղ սթրեսի պատճառով հոգեմետ դեղամիջոցներ էր ընդունում եւ դրանց ազդեցության տակ է եղել մահվան պահին։

Երեքշաբթի հետախույզի մարմինը նախնական փորձաքննությունից հետո ուղարկվել է Մեծ Բրիտանիա։