Այժմ Կենտրոնական բանկը ծրագրում է 2 նոր ցուցանիշ սահմանել. մեկը կվերաբերի վարկին եւ եկամտին, մյուսը՝ վարկին եւ գրավին: Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ նիստում 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: 

Նշենք, որ այս տարի բանկերը տրամադրել են աննախադեպ սպառողական եւ հիփոթեքային վարկեր, որոնց ծավալները մեծացել են 30-40%-ով, իսկ այդ շրջանում բնակչության եկամուտներն էապես չեն ավելացել: Արդյունքում զգալի ռիսկեր են առաջացել ինչպես բանկերի, այնպես էլ քաղաքացիների համար:

«Մեզ անհանգստացնում է սպառողական վարկերի աճի տեմպը, այդ պատճառով մեր գործողություններն ուղղված կլինեն այդ աճի տեմպի նվազեցմանը: Մյուս կողմից, մենք լայնամասշտաբ միջոցառումներ ենք իրականացնում բնակչության ֆինանսական կրթվածությունը բարձրացնելու համար»,- պարզաբանեց Ջավադյանը:

Նա հավելեց, որ իրենց քաղաքականությունը պետք է լինի արտահանման սեկտորի, արդյունաբերության եւ բիզնեսի վարկավորումը: