Գիտնականների նոր հետազոտությունը կասկածի տակ է դնում հին բանականության հայտնվելու հավանականությունը եւ նախամարդու ինտելեկտուալ ունակությունները։ Ադելաիդայի համալսարանում գիտնականները իմացել են, որ ժամանակակից մարդանման կապիկները ավելի խելացի են, քան ավստրալոպիտեկները, հայտնում է Korrespondent-ը՝ հղում կատարելով Phys.org-ին։

Նոր հետազոտությունը կարող է փոխել մարդու նախնիների ինտելեկտուալ ունակությունների մասին պատկերացումները։ Մասնագետները հետազոտել են ուղեղի բարձր հոգեբանական գործառույթների համար պատասխանատու հատվածներին արյան հոսքի արագությունը։

Գիտնականները ենթադրել են, որ ինչքան մեծ է գանգի այն խոռոչը, որի միջով անցնում են արյունատար անոթները, այնքան բարձր են ինտելեկտուալ ունակությունները։

Այս ենթադրության վրա հիմնելով մեթոդ, հետազոտողները թեսթավորել են այն մարդկանց եւ այլ կաթնասունների վրա։ Նաեւ փորձաքննության մեջ ներառել են պրիմատների 96 եւ ավստրալոպիտեկների 11 քարացած գանգեր։

Պարզվել է, որ ժամանակակից կապիկների արյան հոսքը երկու անգամ ավելի ուժեղ է սնում ուղեղի կոգնիտիվ հատվածները, քան ավստրալոպիտեկներինը։

Հետազոտության արդյունքները կարող են կասկածի տակ դրվել, քանի որ ապացուցված չէ ուղեղի չափի եւ ինտելեկտի միջեւ անմիջական կապը։