Մարդիկ դասեր չեն քաղում, շարունակում են մտածել, որ կարող են կաշառք վերցնել, կարող են իշխանությունը անձնական շահերի համար օգտագործել կամ գողական բարքերով առաջնորդվել խորհրդարանում: Այս մասին այսօր՝ նոյմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետը կրկին խոսեց ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին:

Հարցին, թե արդյոք քրեական ենթամշակույթի դեմ պայքարելով իշխանությունը որդեգրում է Վանո Սիրադեղյանի կոչը, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես չգիտեմ, թե դա ում ոճն է, բայց պետությունն ունի գործառույթ հոգա այն մասին, որ քրեական հանցագործություն կատարածները հայտնվեն համապատասխան ուղղիչ հաստատություններում»: