ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային առաջարկել է դեկտեմբերին վերսկսել միջուկային բանակցությունները, հաղորդում է Reuters-ը:

Հյուսիսային Կորեայի բանագնաց Կիմ Մյոն Գիլը հստակ պատասխան չի տվել, թե արդյոք Փհենյանը կընդունի բանակցությունների մասին ԱՄՆ-ի առաջարկը: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան շահագրգռված չէ բանակցություններում, եթե դրանք նատակ ունեն ժամանակ շահել՝ առանց որոշումները քննարկելու:

Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ բանակցությունները փակուղում էին հայտնվել այն բանից հետո, երբ փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը արդյունք չէր տվել: Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ դրանց շարունակության համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը չեղարկի Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները։