Կալիֆոռնիայում անհայտ անձը կրակ է բացել Սոգուսի միջնակարգ դպրոցում՝ վիրավորելով առնվազն վեց մարդու, որոնցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են, հայտնում է FoxNews-ը։

Լոս Անջելեսի շրջանի շերիֆի խոսքերով, ասիական դիմագծերով կասկածյալը սեւ հագուստով է եղել։ Իրավապահները հայտարարել են, որ իրենք կարգելափակեն շրջանային դպրոցները եւ կորոնեն կասկածյալին։