Հետաքննությունների դաշնային բյուրոն բացահայտել է հանցավոր խմբի, որին հաջողվել է 6,1 մլն դոլարի խաբել Apple ընկերությանը, հայտնում է CNN-ը։

Դատախազ Ռոբերտ Բյուրերի խոսքերով, հանցավոր սխեման նախատեսել էր Չինաստանից ներկրել ավելի քան 10 000 կեղծ iPhone եւ iPad։ Մաքսանենգային սարքերը դիտավորյալ վնասել եւ Apple-ի խանութներում փոխել էին իսկական արտադրանքի հետ, որոնք այնուհետեւ ուղարկվել էին Չինաստան եւ այլ երկրներ ու վաճառվել ավելացված գնով։

Իսկական iPhone ու iPad-ը բջջային սարքավորումների միջազգային նույնականացում (IMEI) եւ սերիական համարներ ունեն, որոնք յուրահատուկ են ամեն սարքի համար։ Ըստ սխեմայի, կեղծ սարքերը հագեցվել են IMEI-ներով եւ սերիական համարներով, որոնք համապատասխանել են իրական սարքերի համարներին, որոնց վրա տարածվում է Apple-ի երաշխիքը՝ ԱՄՆ-ում եւ Կանադայում։

Այլ անձանց IMEI-ի կամ սերիական համարի օգտագործումը համարվում է ծայրահեղ ծանր հանգամանքներում անձնական տվյալների գողության ձեւ, համաձայն մեղադրող եզրակացության, քանի որ հանցագործը «գիտակցաբար եւ առանց օրինական իրավասությունների փոխանցել, տիրապետել եւ օգտագործել է այլ անձի նույնականացման միջոցները, այսինքն հեռակոմունիկացիոն նույնականացման տեղեկատվությունը»։

Այս սխեմային, ինչպես հաստատում են իրավապահները, մասնակցել է 14 մարդ, որոնք այժմ մեղադրվում են խարդախության, դավադրության, անձնական տվյալների գողության եւ փողերի լվացման մեջ։ ՀԴԲ-ն ձերբակալել է 11-ին, եւս երեքը հետախուզման մեջ են։

Ենթադրյալ պարագլուխները՝ երեք եղբայրներ, ձերբակալվել են իրենց կանանց հետ միասին։ Եղբայրները Չինաստանում ծնված եւ ԱՄՆ քաղաքացիություն ստացած անձինք են։ Մնացած կասկածյալների մեծ մասը եւս Չինաստանում, Վիետնամում ու Ռուսաստանում ծնված ամերիկյան քաղաքացիներ են։