Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում անդրադարձել է Էրդողանի կողմից սկանդալային հայտարարությանը։

Կարո Փայլանը գրել է. «Հայ ժողովուրդը մյուս ժողովուրդների հետ այս հողերում հազարավոր տարիներ է ապրել։ Ապրած բոլոր քաղաքներում քաղաքակրթություն է ստեղծել։ Իսկ Էրդողանը ասում է, թե իբր հայերը գաղթականների պես էին ապրում եւ նրանց այդ ընթացքում են գաղթեցրել այլ  վայրեր։ Ցեղասպանությունը հերքող Էրդողանը ցեղասպանության գովքն է անում»։

Նշենք, որ Էրդողանը ԱՄՆ–ում հայտարարել է, թե հայերը Օսմանյան կայսրությունում գաղթականի պես տեղից տեղ էին տեղափոխվում, որի ժամանակ էլ  պարտադրված գաղթի են ենթարկվել։