«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ Արցախի նախագահի ընտրություններում իշխանությունը ֆավորիտ թեկնածու ունի՞։ Նա ասաց․ «Վարչապետը հայտարարել է, որ մենք աջակցելու ենք ազատ, արդար ընտրություններին եւ ամբողջովին այդ սկզբունքով ենք առաջնորդվելու»։

Բայց արդեն խոսվում է, թե ում կաջակցի վարչապետը, Արայիկ Հարությունյանի, Մասիս Մայիլյանի անուններն են տալիս։ «Մենք առաջնորդվելու ենք օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հայտարարված սկզբունքներով»։ Իսկ եթե Վիտալի Բալասանյանը, որ բացահայտ առճակատման է գնում ՀՀ իշխանությունների հետ, հաղթի, իշխանությունն ինչպե՞ս կաշխատի նրա հետ։

«Դրա հավանականությոuնը գրեթե զրոյին մոտ եմ համարում»։ Ինչո՞ւ, արցախցիներն ազատ ժողովուրդ են, կարող են ձայն տալ  ում ուզեն։ «Նաեւ արցախցիներին ճանաչելով եմ դա ասում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում